fbpx
Սպորտ

Կրոսն ասել է, թե որտեղ է ուզում ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալում» հանդես եկող կիսապաշտպան Տոնի Կրոսը ասել է, թե որտեղ է ավարտելու կարիերան։

Նրա խոսքերը փոխանցում է Sky Sport-ը։

Ֆուտբոլիստն ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել հենց «Ռեալում» և այդ պատճառով է պայմանագիրը թարմացրել այնքան, որ դրա ավարտին լինի 33 տարեկան։

Կրոսի խոսքով, եթե իր օրգանիզմը ներեց, ապա կբանակցի մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, իսկ եթե ոչ, կավարտի կարիերան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ