Կառավարություն
15:50 31/10/2019

Կստեղծվեն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություննե

Այսօր Կառավարությունում տեղի է ունեցել հերթական նիստը:

Կառավարության որոշմամբ՝ երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման Կոտայքի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով, մինչև 2020 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում պետության կողմից հասարակական կազմակերպություններին՝ ծրագրեր պատվիրակելու միջոցով կստեղծվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ։

Որոշման ընդունման արդյուքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանիքում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակությանը, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս կապահովվի խնամքը ընտանեկան միջավայրում, նշված մարզերում կավելացվի խնամատար ընտանիքների թիվը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ