Կստեղծվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ. նախագիծ

Հրապարակող՝

6456633

Ամենադիտվածներ

Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում ընդգրկված է ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» նախագիծը:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1.Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով ստեղծել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ (այսուհետ՝ հիմնարկ):
2. Հաստատել հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Երևանի քաղաքապետին`
1) ապահովել հիմնարկի կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Երևան քաղաքի ավագանու հաստատմանը ներկայացնել հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը»,- նշված է նախագծում:

Հիմնարկի գործունեության հիմնական նպատակն Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:

Հիմնարկի հիմնական խնդիրներն են.

1) աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների պարտադիր և պարբերաբար իրականացումը
2) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը և չեզոքացումը
3) բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը
4) աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության և հանրային իրազեկվածության ապահովումը:

Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ՝ «Ներքին աուդիտի մասին» օրենքով սահմանված կարգով: Հիմնարկը կարող է անցնել նաև արտաքին աուդիտ՝ Երևան քաղաքի ավագանու սահմանած կարգով և դեպքերում:

 

Ամենաթարմ