fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն Եվրոպայում զորքերի տեղակայման մասին. Times

Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ համաձայնագիր կստորագրի, որը նրան թույլ կտա ավելի արագ իր զորքերը տեղակայել եվրոպական երկրների տարածքներում: Այդ մասին Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտնել է բրիտանական Times թերթին:

«Ես իսկապես ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան կմիանա համաձայնագրին, որովհետև հենց հիմա մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է Միացյալ Թագավորությունը, այն կարևոր գործընկեր Է, երբ խոսքն Ուկրաինային օգնելու հարցում ռազմական համագործակցության մասին է»,-հայտարարել Է Օլոնգրենը:

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հրատարակությանը պատմել է, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի երկրների նախարարները պետք է համաձայնագրի շուրջ վերջնական պլանները հաստատեն հաջորդ ամսին:

Նա այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ, որտեղ բրիտանացի և նիդեռլանդցի զինվորականները վարժեցնում են ուկրաինական զորքերին: Նիդեռլանդցի նախարարը նաև ընդգծել Է, որ Բրիտանիայի պլանները շատ խիստ կապված են Ուկրաինայում մարտական գործողությունների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ