fbpx
Առողջապահություն

Հայաստանի հանրային վայրերում կտեղադրվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար բուժկետեր

Coronavirus Vaccine

Հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանում պատվաստումների մասին։

Նա ասել է, որ Հայաստանը դեռևս հետ է մնում աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստումների միտումներից։ Նրա խոսքով՝ աշխարհի բնակչության շուրջ 7 տոկոսն արդեն պատրաստվել է, իսկ Հայաստանում պատվաստվողների թիվը կազմում է 4500 հոգի, ինչը շատ ցածր ցուցանիշ է։

Շխրտումյանի խոսքով՝ պատվաստումների նկատմամբ թերահավատություն կա ամբողջ աշխարհում, բայց շատերը գիտակցում են, որ դա է կարևոր ճանապարհը։

Վիրաբույժը հայտնեց նաև, որ շուտով Հայաստանի հանրային վայրերում կգործեն հատուկ բուժկետեր՝ նախատեսված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար։ Սրա օգնությամբ պատվաստվելը կհեշտանա քաղաքացիների համար։ Դրանցում կկատարվեն բոլոր այն գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում։

Նա ասաց նաև, որ հանրային վայրերում նման բուժկետերը կիրառվել են նաև ԱՄՆ-ում ու եղել են պահեր, երբ հերթեր են գոյացել պատվաստվելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ