Իրավական

Խաշթառակում թոռների ծեծի գործով մեղադրյալը շուտով կտեղափոխվի հոգեբուժարան

Խաշթառակում թոռներին ծեծելու գործով 57-ամյա մեղադրյալի պաշտպան Արթուր Մելիքբեկյանը հայտնում է, որ տղամարդը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց. նշանակվել են փորձաքննություններ։

«Դատարանի որոշմամբ կտեղափոխվի, որպեսզի որոշվի նրա մեղսունակության հարցը, պետք է փորձաքննություն իրականացվի»։

Պաշտպանը հայտնեց, որ գործով մեղադրյալը շարունակում է իրեն առաջադրված մեղադրանքը չընդունել։

Հիշեցնենք, որ 57-ամյա մեղադրյալը տեղափոխվել հիվանդանոց՝ թունավորման ախտորոշմամբ. նա մկնդեղ էր ընդունել։

Նշենք, որ ծեծի ենթարկված երեխաների մայրը դեպքից մի քանի օր հետո մահացել է։

Դաժան ծեծի հետեւանքով հիվանդանոցում մահացել է նաև 6-ամյա երեխան։

Այս պահին գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն 57-ամյա պապը և իր դուստրը։

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ