ՏՏ

Կթողարկվի Windows-ի նոր տարբերակը

Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել Windows-ի գործառնական համակարգի նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է գերմանական Windows United հրատարակությունը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Microsoft 365 բաժանորդագրության մեջ, բացի արդեն առկա Office փաթեթից, ներառվելու է նաև նոր Windows 10-ը:

Փորձագետները նշում են, որ բաժանորդագրված օգտատերերը կստանան օպերացիոն համակարգի հատուկ ընդլայնված տարբերակը: Թե ինչ հատկանիշներ և լրացուցիչ ծրագրեր կներառվեն նոր Windows-ում, դեռևս չի հաղորդվում:

Նորացված բաժանորդագրության թողարկումը տեղի կունենա 2020 թվականի ամռանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ