fbpx
Առողջապահություն

Անհետ կորածների ընտանիքի անդամներին կտրամադրվի բժշկական օգնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։

Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն info@moh.am հասցեին:

Անհրաժեշտ փաստաթղթերն են`

Անձնագրի պատճեն
Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
Հասցե
Հեռախոսահամար

Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ