Աշխարհ

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների կտրուկ աճ

Թուրքիայում կտրուկ աճել է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների թիվը։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարը։


Նա նշել է, որ Ղուրբան-բայրամի տոնակատարության ու երկրում հանգստացողների թվի աճի հետ մեկտեղ աճում է նաև կորոնավիրուսի արձանագրման դեպքերը․ Թուրքիայում մեկ օրում արձանագրվել է 1083 նոր դեպք։

Նա նաև հայտնել էր, որ մարդկի բավարար չափով հաշվի չեն առնում հակահամաճարակային կանոնների պահպանումը տոնակատարության ու հանգստի ընթացքում։


Նրա խոսքով՝ հիվանդացածների թվի մեծացման միտումը կարող է հանգեցնել նրան, որ այն ընդգրկի ամբողջ երկիրը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ