Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հեռացման մասին։
Սա տեղի է ունեցել Լա Լիգայի 11-րդ տուրում «Ռայո Վալեկանոյից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո։
«Բարսան» այս պահի դրությամբ մտահոգող արդյունքներ է գրանցում և Իսպանիայի առաջնությունում, և Չեմպիոնների Լիգայում։ Իսպանիայում ակումբը 10 խաղում ընդամենը 15 միավոր է վաստակել և միայն 9-րդն է մրցաշարային աղյուսակում։ Իսկ ՉԼ-ում «Բարսան» 2 պարտություն կրեց «Բավարիայից» և «Բենֆիկայից» (երկու խաղերում էլ՝ 0-3) և միայն կարողացավ նվազագույն հաշվով հաղթել Կիևի «Դինամոյին»։
Այսպիսով, Կումանը կատալոնական ակումբը գլխավորեց շուրջ մեկ տարի։