fbpx
Աշխարհ

Կուրցը վերադարձի հնարավորություն ունի․ նրա կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ) վստահ հաղթանակ է տարել Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի)՝ սեպտեմբերի 29-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում: Հաջողությունը պահպանողականներին բերեց խմբակցության մեծամասնություն խորհրդարանում, ինչը դրա նախագահ Սեբաստիան Կուրցին հնարավորություն կտա ստանալ կառավարություն կազմելու և Ավստրիայի կանցլերի պաշտոնին վերադառնալու մանդատ:

Ըստ երկրի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ԱԺԿ-ն հավաքել է քվեների 38,4 տոկոսը (73 պատգամավորական մանդատ), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԱՍԴԿ) զբաղեցնում է երկրորդ տեղը՝ քվեների 21,5 տոկոս արդյունքով (41 պատգամավորական մանդատ):

Երրորդ տեղը աջամետ Ավստրիայի ազատության կուսակցությանն (ԱԱԿ) է՝ 17,3 տոկոս (32 պատգամավորական մանդատ): Չորրորդ դիրքն զբաղեցնում են «Կանաչները»՝ 12,4 տոկոս (23 պատգամավորական մանդատ), «Նոր Ավստրիան» հինգերորդ հորիզոնականում է՝ 7,4 տոկոս (14 տեղ խորհրդարանում):

Այս տվյալները հաշվի չեն առնում ընտրողների այն ձայները, որոնք տրվել են փոստով, դրանք կհաշվեն հոկտեմբերի 3-ին:

Ինչպես փոխանցում է ՆԳ նախարարությունը, ընտրություններին մասնակցությունը կազմել է 60,6 տոկոս՝ առանց հաշվելու վաղօրոք տրված ձայները: Պահպանողականների առաջնորդ Սեբաստիան Կուրցը հաղթանակից հետո իր կուսակցության 38,4 տոկոս արդյունքը խորհրդարանական ընտրություններում համարել է աննախադեպ:

Նա նաև հայտարարել է բոլոր այն քաղաքական ուժերի հետ ապագա կառավարություն կազմելու շուրջը բանակցություններ վարելու մտադրության մասին, որոնք կանցնեն խորհրդարան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ