fbpx
Սպորտ
12:21 13/01/2020

Կուրտուան ցույց տվեց, որ աշխարհի լավագույն դարպասապահն է․ Պերես

Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է։ Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ մեկնաբանելով Իսպանիայի սուպերգավաթում «Աթլետիկո»-ի դեմ տարած հաղթանակում դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղը։

«Կուրտուան դա ցույց տվեց «Աթլետիկո»-ի հետ խաղում: Ֆեդերիկո Վալվերդեն նույնպես անհավանական խաղ անցկացրեց:

Մենք գաղափար չունենք Սուպերգավաթի ձևաչափի մասին, մենք պարզապես անում ենք այն, ինչ մեզ ասում են: Բայց մենք երջանիկ էինք լինել այստեղ` Սաուդյան Արաբիայում, ու այսքան շատ երկրպագուներ տեսնել այս երկրում»,-Պերեսի խոսքերն է փոխանցում լրագրող Դերմոտ Կորիգանը Twitter-ի իր էջում:

Պերեսի խոսքով՝ «Ռեալը» արժանի հաղթանակ տարավ:

«Սակայն անհրաժեշտ է շնորհավորել «Աթլետիկո»-ին՝ որպես արժանի մրցակցի»,-նշել է Պերեսը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 11-րդ անգամ է նվաճել Իսպանիայի սուպերգավաթը: Այս ցուցանիշով «արքայական» ակումբը զիջում է միայն «Բարսելոնային», որն այս տիտղոսը նվաճել է 13 անգամ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ