fbpx
Սպորտ

Կուրտուան շատ ավելի վատ մեկնարկ ունեցավ Ռեալում, քան Նավասը (ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Ներկայացվել է Տիբո Կուրտուայի և Կեյլոր Նավասի միջև վիճակագրությունը Մադրիդի «Ռեալ»-ում։ Հիշեցնենք, որ ներկայումս «ՊՍԺ»-ում հանդես եկող Նավասը, շարունակում է պայքարը «արքայական» ակումբի  համար: 43 խաղից հետո Կուրտուան ավելի վատ ցուցանիշ ունի, քան ուներ Նավասը։

Վիճակագրություն. Նույն քանակությամբ խաղերում բելգիացի դարպասապահը ընդունել է 59 գնդակ, իսկ կոստա ռիկացին բաց է թողել ընդամենը 31-ը։ Կուրտաուայի փոխարեն շաբաթ օրը՝ «Գրանադա»-ի դեմ խաղում մադրիդցիների դարպասը կպաշտպանի Արեոլան։

Մեկ այլ վիճակագրության համաձայն՝ Կուրտուան թույլ է տալիս իր դարպասին գոլ խփել միջինում յուրաքանչյուր ՝ 65 րոպեն մեկ, իսկ Նավասի դեպքում ժամանակը հասնում էր մինչև 90 րոպեի։ 20 րոպեն իսկապես աննշան ցուցանիշ չէ։ Կուրտուան ստիպված է լինում գնդակը դարպասից հանել յուրաքանչյուր 3 հարվածը մեկ, Նավասի դեպքում հարվածների թիվը հասնում է 4-ի։

Այժմ Կուրտուան լավագույն մարզավիճակում չէ։

Բելգիացի դարպասապահը Լա լիգայի դարպասապահների մեջ ամենավատ ցուցանիշն ունի, նրա կատարած սեյվերի գործակիցը կազմում է 62,1%, լավագույն ցուցանիշը պատկանում է սլովենացի դարպասապահ Յան Օբլակին ՝ 80% կատարած սեյվերի արդյունավետությամբ։

Կուրուան երբեք երեք խաղից ավելի չի անցկացրել առանց գոլ բաց թողնելու։ Բելգիացին երբեք չի գերազանցել այս ցուցանիշը։ Իսկ Նավասը  անցկացրել է  534 րոպե ՝ առանց անգամ մեկ գոլ բաց թողնելու,  ինչը Ռեալի պատմության լավագույն ցուցանիշներից մեկն է:

Նա նաև Չեմպիոնների լիգայում անցկացրել է 737 րոպե՝ առանց ընդունած գոլի։ Սա «Սերուցքայինների» պատմության մեջ երկրորդ լավագույն ցուցանիշն է: Նրան ընդամենը 116 րոպե չի հերիքել Յենս Լեհմանի սահմանած ռեկորդը գերազանցելու համար:

Հիշեցնենք, որ «Բրյուգե»-ի դեմ խաղում նախքան ընդմիջումը բելգիացի դարպասապահը 2 գնդակ էր բաց թողել ՝ արժանանալով երկրպագուների սուլոցներին։

«Եղավ այն, ինչ եղավ, և նա դա շատ լավ գիտի»,- ասել էր Զիդանը՝ հավելելով, որ Կուրտուան պետք է իր լավագույն մարզավիճակին վերադառնա, եթե թիմը դեռևս հույս ունի ինչ-որ տիտղոս նվաճելու այս մրցաշրջանում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ