fbpx
Սպորտ

Կուրտուայի ինքնազգացողությունը երեկ լավ չի եղել․ նույնիսկ չի կարողացել մեքենա վարել

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ռեալ» – «Բրյուգե» հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Հանդիպման առաջին կեսում մադրիդյան ակումբը 2 գոլ բաց թողեց։ Ընդմիջմանը Զիդանը որոշեց փոխարինել «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային։ AS-ի փոխանցմամբ Կուրտուան իրեն լավ չի զգացել՝ ունեցել է գլխապտույտ և ստամոքսի հետ խնդիրներ։

Արդեն տեղեկություններ կան, որ «Ռեալի» դարպասապահը նույնիսկ չի կարողացել ավտոմեքենա վարել ու նրան տուն է տարել հայրը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ