fbpx
Կառավարություն

Կուսակցությունները կառավարությունից գումար կստանան

2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կառավարության կողմից ֆինանսավորում կստանան։ Այս հարցն ընդգրկված է կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում։

Կուսակցություններն ու կուսակցական դաշինքներին կառավարությունը ֆինանսական հատկացումներ է կատարում՝ համաձայն  2019թ․ պետական բյուջեի «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի։

Ըստ բաշխումների՝

«Իմ քայլը» դաշինքը կստանա 39 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ ավելի քան 4,5 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3,5 միլիոն դրամ։

Կառավարությունից գումարներ կստանան նաև այն ուժերը, որոնք հավաքել են 3 և ավելի տոկոս ձայն, սակայն հավաքած ձայները չի բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Ըստ այդմ՝

ՀՀԿ-ն կստանա 2,6 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 2,1 միլիոն դրամ։

Աղբյուր ՝https://www.civilnet.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ