Իրավական
18:34 17/01/2020

Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում․ հայտնի է ատրճանակի տեսակը. (Թարմացված)

Այսօր՝ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։ Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։

Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Աղբյուրը հայտնում է, որ նշված տեսակի զենքը ավստրիական արտադրության է, եւ այն ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները։

Թարմացում.

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասներ է հայտնում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից:

Geplaatst door Հետք op Vrijdag 17 januari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ