fbpx
Արցախ

Կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից անդրադառնար 800 հեկտարի խնդրին․ Սեֆիլյան

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է․

«Կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից անդրադառնար 800 հեկտարի խնդրին և ասեր՝ «ոչ մի բանակցություն չի կարող լինել, քանի դեռ հակառակորդը, որը 2016թ.-ին լեզու է գտել Երևանի դավաճան ղեկավարության հետ, հանգեցրեց հայկական կողմի կորուստներին և զոհերին»:

800 հեկտարի պայման է պետք դնել բանակցությունների սեղանին. 18 դիրքի մասին է խոսքը, որոնք կորցրինք դավադիրների պատճառով»:

Սեֆիլյանը խոսել է նաև Փաշինյանի այն հայտրարության մասին, որ Արցախյան հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի, Արցախի ՀՀ-ի և Ադրբեջանի ժողովրդին։

«Ոչ համաձայն եմ, ոչ էլ դատափետում եմ այդ հայտարարությունը: Դա խուսանավելու դիվանագիտական ձևակերպում է։ Հասկանում ենք, որ դա կյանքի չի կոչվելու», – ասել է Սեֆիլյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ