fbpx
Սպորտ

KWF Armenia-ի ներկայացուցիչները 20 մեդալ են նվաճել Ուկրիանայում

Նիկոլաևում (Ուկրաինա) անցկացվել է KWF Ukrainian Open Cup 2019 միջազգային մրցաշարը: «Նադեժդա» սպորտային համալիրում (Նիկոլաև) անցկացվել է կիոկուշին կարատեի KWF Ukrainian Open Cup 2019 մրցաշարը պատանի աղջիկների և տղաների մասնակցությամբ: Առաջին տեղի համար պայքարում էր 360 մարզիկ Հայաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Նախքան առաջնությունը կայացել է պարգևատրման արարողություն, որի ժամանակ վկայականներ են տրվել KWF Հայաստանին:

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան (KWF Armenia) ներկայացել է 52 հոգանոց կազմով՝ 45 մասնակից և 7 մարզիչ: Առաջնության ժամանակ ներկա էր Հայաստանի Հանրապետությունում KWF-ի ազգային ներկայացուցիչ սենսեյ Սպարտակ Գասպարյանը:

Ըստ Ուկրաինայում Հայերի միության մամուլի ծառայության՝ KWF Armenia-ի ներկայացուցիչները նվաճել են 20 մեդալ:

Ինչպես հայտնի է, սպորտային նախագծերին ուղղված աջակցությունը Ուկրաինայի Հայերի միության գործունեության առաջնահերթություններից է: Տարբեր սպորտային միջոցառումների ժամանակ պարգևներ են տրվում Ուկրաինայում Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ