fbpx
Էկո

Կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պահման նկատմամբ

Օգոստոսի 5-ին շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ կխտացվի վերահսկողության վայրի կենդանիների անազատ և կիսազատ պահման նկատմամբ։

«Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում:

«Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր:

Յուրաքանչյուր տեսակի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս է հասցնում էկոհամակարգերի ամբողջականությանը, խախտում դրանց հավասարակշռությունը, սնուցողական կապերն ու փոխազդեցությունները:

Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը»,- ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ