Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մինչև կյանքի վերջ կսիրի Քիմ Քարդաշյանին

Հրապարակող՝

Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մինչև կյանքի վերջ կսիրի Քիմ Քարդաշյանին

Ամենադիտվածներ

Օրերս հայտնի դարձավ, որ դատարանն արդեն պատրաստում է վերջին փաստաթղթերը՝  Քիմ Քարդաշյանի և Քանյո Ուեսթի ամուսնալուծության հարցը ընդմիշտ փակելու համար։ Միակ չլուծված խնդիրը մնում է նրանց ընդհանուր երեխաների խնամակալության հարցը։

Քիմ Քարդաշյանն, ըստ ամենայնի, այլևս չի ցանկանում որևէ առնչություն ունենալ նախկին ամուսնու հետ։ Աստղը լրացուցիչ անվտանգություն է վարձել և այժմ Քանյեի հետ շփվում է միայն օգնականի կամ մենեջերի միջոցով։ Ռեփերը հրապարակավ գրել է այն մասին, թե ինչպես է տենչում նրանց ընտանիքի վերամիավորման մասին,և, չնայած իր կյանքում նոր աղջիկների առկայությանը, հավատարիմ է մնում Քիմ Քարդաշյանին։

Նախօրեին Փիրս Մորգանին տված նոր հարցազրույցում նա խոստովանել է, որ թեև «ամուսնալուծված է ըստ փաստաթղթերի, բայց նա բաժանված չէ Քիմի և նրանց ընտանիքի պաշտպան լինելու գաղափարից»: Քանյե Ուեսթը նաև հավելել է՝ որքան էլ տարօրինակ է, բայց մինչև կյանքի վերջ սիրելու է Քիմին։

Ամենաթարմ