fbpx
Սպորտ

Կյանքից հեռացել է Օղակների արքա Ալբերտ Ազարյանը

Կյանքի 94-րդ տարում մահացել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը․ այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: «Խոր վշտով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը:

Պատիվ եւ երջանկություն էր լինել քո ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի վարպետ»,- գրել է նա: Ալբերտ Ազարյանն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է (1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադա՝ օղակների վրա ու թիմային պայքարում, 1960 թվականի Հռոմի Օլիմպիադա՝ օղակների վրա): 1960-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է թիմային պայքարում:

Աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն է: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ