Առողջապահություն
13:30 15/03/2020

ԿԸՀ-ն հետաձգել է հանձնաժողովների անդամների և սպասարկող մասնագետների դասընթացները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի
– տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին,
– տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին:

Հարգելի գործընկերներ,
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ
– 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են.
– Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում:
Կոչ ենք անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։

Հարգանքով և առողջության մաղթանքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus ։

 

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի- տեղամասային ընտրական հանձնաժողովների…

Geplaatst door ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia op Zaterdag 14 maart 2020

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ