Ժամանց

Քայլի Ջենները գովազդային մեծ վահանակ է պատվիրել դստեր ծննդյան առթիվ

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները պատրաստվում է դստեր՝ Սթորմիի ծննդյան 2-րդ տարեդարձին:

Այս առիթով 22-ամյա միլիարդատիրուհին պատվիրել է Ուեսթ Հոլիվուդի խաչմերուկներից մեկում ահռելի գովազդային վահանակ կանգնեցնել՝ ամբողջ աշխարհին հայտնելով մոտեցող ծննդյան օրվա մասին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, որպես հեռատես կին գործարար՝ Ջեներն առիթը բաց չի թողել և վահանակի վրա գովազդել է իր արտադրության կոսմետիկ նոր պարագաների շարքը:

Վահանակի նկարում Ջեները գրկել է դստերը և երջանիկ տեսք ունի: Դրա վրա գրված է «Սթորմի», ինչպես նաև աղջկան նվիրված կոսմետիկ նոր հավաքածուի թողարկման ամսաթիվը:

Աղբյուրը նշում է, որ գովազդային վահանակը շատ ուշադրություն կգրավի, քանի որ Ուեսթ Հոլիվուդի ամենամարդաշատ հատվածում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ