fbpx
Սպորտ

ԼԱ Գալաքսին հաղթեց Իբրահիմովիչի հեթ-թրիկի շնորհիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զլատան Իբրահիմովիչը MLS-ի հերթական տուրում 3 գոլի հեղինակ է դարձել և հաղթանակ պարգևել իր թիմին:

Շվեդ հարձակվողի գոլերի շնորհիվ «ԼԱ Գելաքսին» 3-2 հաշվով պարտության մատնեց «Լոս-Անջելեսին»:

Իբրան գոլերի հեղինակ դարձավ 8-րդ, 56-րդ և 70-րդ րոպեներին: Հատկապես գեղեցիկ ստացվեց առաջին գոլը:

Շվեդ ֆուտբոլիստի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, ունի 37 միավոր։ Թիմը զիջում է միայն 46 միավոր ունեցող «Լոս-Անջելեսին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ