fbpx
Սպորտ

Լա Լիգա․ Բեյլի դուբլը փրկեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իսպանիայի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ծանր պայքարում ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ։

Հանդիպման հերոս կարելի է համարել մադրիդյան ակումբի վինգեր Գարեթ Բեյլին, ով դուբլի շնորհիվ «Ռեալին» փրկեց պարտությունից։

Խաղի 12-րդ «Վիլյառեալին» հաշվի մեջ առաջ մղեց Մորենոն։ Բայց առաջին կեսի ավելացրած ժամանակին Բեյլը հավասարեցրեց հաշիվը։ 74-րդ րոպեին տանտերերին կրկին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել․ գոլի հեղինակ դարձավ Մոյսես Գոմեսը։ Սակայն 86-րդ րոպեին կրկին Բեյլը հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց։

Նշենք նաև, որ հանդիպման վերջին րոպեներին ուելսցին 2 դեղին քարտ ստանալուց հետո հեռացվեց դաշտից։

https://www.youtube.com/watch?v=04q6fUBML8I

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ