Լա Լիգայի 5 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով-Azat TV
Սպորտ
05:00 11/05/2020

Լա Լիգայի 5 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Լա Լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջնության ընթացքում հանդես եկող 5 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Լա Լիգայի և Սեգունդայի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները անցել են կորոնավիրուսի թեստավորում։

Վարակված ֆուտբոլիստները մնալու են մեկուսացման մեջ և ապաքինվելուց հետո միայն, կվերադառնան ընդհանուր խմբի հետ մարզումներին: Ըստ իսպանական մամուլի տեղեկությունների՝ վարակված ֆուտբոլիստներից երեքը «Բետիսի» ֆուտբոլիստներ են:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իսպանիայում անցել է 173.000-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ