fbpx
Սպորտ

Լա Լիգայի երրորդ տուրն է մեկնարկել, բայց Զիդանը դեռևս նոր տարբերակներ է փնտրում

Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանը երեք տուր է, ինչ մեկնարկել է, բայց Զինեդին Զիդանը դեռևս նոր տարբերակներ է փնտրում։ Անցկացրած երեք խաղերում նա ընտրել է տարբեր կազմեր և օգտագործել 17 խաղացողներ։

Վնասվածքները ստիպեցին Զիդանին ընկնել ցանցի մեջ և տարբեր փորձարկումներ անել։

«Սելտայի» դեմ խաղում ֆրանսիացին օգտագործեց 4-3-3 մարտավարությունը, և սա միակ խաղն էր, որը հաղթական ավարտ ունեցավ «Ռեալի» համար։

Դանի Կարվախալը այդ խաղում բացակայում էր, և Օդրիոսոլան խաղը սկսեց մեկնարկային րոպեներից։ Վինիսիուսը և Բեյլը օգնում էին Բենզեմային հարձակման գծում։ «Ռեալը» 3-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։

«Վալյադոլիդի» դեմ խաղում նա փոխեց թիմի մարտավարությունը՝ օգտագործելով 4-2-3-1 մարտավարությունը։ Մեկնարկային կազմում էին հայտնվել Իսկոն և Խամեսը։ Դանի Կարվախալը նույնպես վերադարձել էր մեկնարկային կազմ։ Խաղի ընթացքում Զիդանը օգտագործեց նաև 4-4-2 մարտավարությունը, սակայն «Ռեալը» չկարողացավ հաղթանակի հասնել, և խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Այդ 4-4-2 մարտավարությունով էլ «Ռեալը» խաղաց «Վիլյառեալի» դեմ խաղում։ Լուկա Յովիչը և Կարիմ Բենզեման գործում էին հարձակման կրակակետում, իսկ եզրերում նրանց օգնում էին Լուկաս Վասկեզը և Գարեթ Բեյլը։Մարսելոյի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Ֆերլան Մենդին։ Զարմանալիորեն մեկնարկային կազմում չէր հայտնվել Լուկա Մոդրիչը, ով չնայած նրան, որ երկրորդ խաղակեսում խաղաժամանակ ստացավ, այնուամենայնիվ չկարողացավ ոչնչով օգնել թիմին։

Այս ընթացքում եղել են 7 խաղացողներ, ովքեր անփոխարինելի են եղել Զիդանի համար։

Չնայած վնասվածքներին և մի շարք փոփոխություններին ֆրասիացի մասնագետի համար կան խաղացողներ, ովքեր առանցքային դեր են խաղում և նրանք անփոխարինելի են եղել այս երեք խաղերում։ Այդ ֆուտբոլիստներն են Կուրտուան, Ռամոսը, Վարանը, Կազեմիրոն, Կրոսը, Բեյլը և Բենզեման։

Էդեր Միլիտաոն, Էդեն Ազարը և Ռոդրիգոն դեռ ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չեն եկել մեկնարկային րոպեներից։ Վերջին երկուսը բաց են թողել այս երեք հանդիպումները վնասվածքների պատճառով։

Այժմ Զիդանը պետք է ավելի կենտրոնանա և արդյունք ապահովի, քանի որ դրան սպասում են բոլորը։

Աղբյուրը՝ realmadrid.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ