Բրիտանիայի փրկարարները և առափնյա պահպանությունը Լա Մանշի նեղուցում կալանել են նավակներ մի քանի տասնյակ անօրինական միգրանտներով: Ուղևորների թվում եղել են երեխաներ, տեղեկացնում է BBC-ին:
Սուրբծննդյան գիշերը Գրինվիչի ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը չորսին փրկարարներն առափնյա պահպանության ուղղաթիռի օգնությամբ կալանել են մի նավակ 12 միգրանտներով և մեկ երեխայով Բրիտանիայի տարածքային ջրերում՝ Քենթի կոմսության ափի շրջանում: Եվս մեկ աղջնակ է եղել այն նավակի ութ ուղևորների մեջ, որը դեկտեմբերի լույս 25-ի գիշերը կայանվել է Ֆոլքսթոնի նավահանգստում: Ինչպես հայտնել են Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունում, միգրանտների թվում եղել են Իրանից, Իրաքից և Աֆղանստանից գաղթածներ: Ավելի ուշ՝ առավոտյան ժամը վեցի կողմերը, սահմանապահ կատերը Լա Մանշում կալանել է ռետինե նավակ՝ յոթ տղամարդով և մեկ կնոջով: