Աշխարհ
06:00 30/04/2020

Լա Սկալա օպերային թատրոնը սեպտեմբերից կբացվի

Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի տնօրինությունը հայտարարել է, որ թատրոնը իր դռները բացելու է սեպտեմբերից, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի նշվել:

Արդեն հայտնի է, թե ինչ ստեղծագործություններ են հնելու բացման առաջին համերգին։ Համերգին հնչելու են Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» և Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

«Ռեքվիեմը» նվիրված կլինի կորոնավիրուսի զոհերին, իսկ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ կորոնավիրուսի դեմ խորհրդանշական հաղթանակին:

9-րդ սիմֆոնիայի ընտրությունը պատահական չէ, քանի որ սիմֆոնիայի 4-րդ մասը, որ կոչվում է «Ձոն ցնծության», դարձել է Եվրամիության հիմնը:

Համերգներ են լինելու նաև Բերգամոյում և Բրեշիայում՝ Իտալիյում համավարակից ամենաշատը տուժած քաղաքներում:

Աղբյուրը՝ Corriere della Sera․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ