Օր 75. Արցախը Հայաստանին միացնող միջանքը խաթարված է, իսկ մենք միջանձնային խարդավանքներով ենք զբաղված, որը երկու կողմից կարող է գալ՝ ներսից և դրսից:
Մեր ներսի բարդույթները այլոց վզին փաթաթելը բարոյական չէ: Դրսից պարտադրված պրոբլեմներ ստեղծելը ապազգային է: Դավադրություններ, կեղծ ու սուտ լուրեր, ապակողմորոշող աղմուկ ու մեդիաշրջափակում և այլք հուշում են քաոսի կառավարելիության մասին:
Բոլոր պարագաններն էլ գլխավոր նպատակին՝ ճանապարհի բացմանը, չեն ծառայում, և լուծումը մնում է միավորողը՝ սերը առ հայրենակից, սերը առ պետություն:
Ռուբեն Վարդանյանը կլինի պետնախարար, Արայիկ Հարությունյանը կլինի նախագահ, թե մեկ այլ Արցախի Հանրապետության քաղաքացի, լավ է, որ այդպես էլ լինի և ծառայի Արցախի ու Հայաստանի շահերին, որովհետև նպատակը մենք ենք՝ քաղաքացիներս, մեզ են ծառայում բոլոր պաշտոնյաները և նրանց արած ու չարած գործերը:
Իսկ հիմա, բոլորիդ ուշադրությունը կրկին հրավիրում եմ 2.5 ամիս շրջափակման խնդրի վրա, որի լուծման մեջ շատ քչերի մասնակցությունն է եղել, բայց դիմում եմ բոլորին, որ ականջալուր լինեն ու նոր թափով միանան ԲԱՑՈւՄ/OPENING-ին: Նույնիսկ անհավատները, հիասթափվածները, հուսալքվածները կարող են նպաստ բերել, երբ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն այդ անիրավ շրջափկման մասին և, բացի դա, գործ կանեն, երբ անելիքի ժամը գա:
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան