fbpx
Աշխարհ

Լաչինի միջանցքի ապաշրջափակումն առաջնահերթ է. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան` ընդգծելով, որ անընդունելի է Լաչինի միջանցքի արգելափակումը: Նա առաջնահերթ է համարել միջանցքի ապաշրջափակումն ու ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնումը:

Կոլոննայի խոսքով` դա Ադրբեջանի պարտավորությունն է, և օրենքը պետք է հարգվի:

Ֆրանսիան մասնակցում է ԵՄ առաքելությանը, որը վերաբերում է երկու երկրների միջև անվտանգության հարցերին և շփումներին, նշել է Կոլոննան: Նա կարևորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում.

«Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք ԵՄ և ԱՄՆ գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ