fbpx
Արցախ

Թոթափել է պետք ռուսական պոչը և գիտակցում, որ Լաչինի միջանցքը մերն է

Գիտե՞ք որն է զազրելին, որ հիմա անկառավարելիության մթնոլորտ է ձևավորվել: Չկա ազգային, ընդհանրական գիտակցում, որ Լաչինի միջանցքը մերն է, Արցախը մերն է:

Մեկը մարդկանց ասում է՝ Բերձորից դուրս եկեք, մյուսը ասում է՝ ես պատասխանատու չեմ, մարդիկ իրենց տունը անգին են համարում, բայց կյանքն էլ չեն ուզում թողնեն անպատասխանատուների պատասխանատվության տակ: Երբ դուրս կգան, դա առաջարկողը կամ պարտադրողը կասի՝ մարդիկ դուրս եկան, ես ի՞նչ պետք է անեի:

Ոչ մեկ ռիսկ չի անում պատասխանատվություն վերցնել և կազմակերպել ինքնապաշտպանություն: Թշանամին անարգել ուժ է ցուցադրում և չի կրում դրա համար պատիժ: Կարծես պայմանավորված են բոլոր կողմերը:

Մենք էլ կողքից դիտորդ ենք դարձել, մենք՝ ամենամեծ մեղավորներս, հաշտվում ու համակերպվում ենք սադիստ պրոպագանդիստների ու օկուպաշկեքի առաջ մղած մտքերի հետ: Տեղից էլ ներդրած էր հանձնելու ու հանձնվելու կեղծ մարգարեությունը: Հետևաբար քաոսը կամ կբերի Լաչինի միջանցքի չլինելուն, հետո էլ Արցախի հայաթափմանը, և Ադրբեջանը կտիրանա շատ հանգիստ, ինչպես որ Նախիջևանին է տիրացել, կամ պայքար է սկսելու:

Ի՞նչ է հնարավոր անել: Ըստ երևույթի, որ կողմից մոտենում ես հարցին, որ լուծում գտնես, բերում է փակուղի: Փակուղիները այնքան շատ են, որ ճանապարհը պարզ է դարձել: Թոթափել է պետք ռուսական պոչը, առանց ընկնելու թուրքական լծի տակ: Իսկ դրա ցանկացողները հիմա գերակշիռ են: Զոհողություններն անխուսափելի է: Մնում է մեկը կամ որևէ միավորում պատասխանատվություն վերցնի իր վրա և մոբիլիզացնի բոլորին: Կլինի՞ այդ քաղաքական պատասխանատուն, թե՞ ազգը չունի նման պոտենցիալը:

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ