fbpx
Արցախ

Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը չփոխվի, որ մարդիկ չունեզրկվեն, բռնի ուժով չտեղահանվեն․ Այվազյան

«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր հանրային քննարկում էին կազմակերպել «Ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի»:

Նախաձեռնության համակարգող Նարեկ Այվազյանը Aravot.am-ին ասաց. «Մեր նպատակն է, որպեսզի Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ցույց տանք, որ սկսած Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքից իրենց աջակիցներ կան ու նաև քաղաքական աջակցություւն են ցուցաբերում: Առաջնահերթ որոշելիքն իրենցն է: Սակայն մենք էլ մեր խոսքն ունենք ասելու, մենք մտահոգություններ ունենք և հիմնարար խնդիրներ ենք տեսնում և ուզում ենք, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը չփոխվի, որ մարդիկ չունեզրկվեն, իրենց տներից չվտարվեն, չունեզրկվեն, ոչ շանտաժով, ոչ խաբել-համոզելով, ոչ բռնի ուժով և ընդհանրապես, ոչ մի ձևով չտեղահանվեն, այլ ապրեն իրենց տներում, սեփական հայրենիքում»:

Նա ասաց նաև, որ իրենք արդեն իսկ այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել են: «Մենք հայտարարություն ենք տարածել կառավարության շենքի առջև, երեկ դիմեցինք Հայաստանի և Արցախի բոլոր կուսակցություններին, որպեսզի հասկանանք, թե ստեղծված իրավիճակին, Հայաստանի և Արցախի կառավարություններին ինչպես են գնահատում:

Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետն ասում է, որ այդ այլընտրանքային ճանապարհը պետք է կառուցվի այնպես, որ միջանցքից դուրս չգա, հետևաբար, բնակիչներն էլ պիտի դուրս չգան»,- ասաց Նարեկ Այվազյանը:

Քննարկման մասնակիցները ստեղծված իրավիճակի շուրջ հնչեցրին տարբեր գնահատականներ, արեցին որոշակի առաջարկներ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ