fbpx
Սպորտ

Լացիոյի 19-ամյա կիսապաշտպանը մահացել է

Ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է «Լացիոյի» երիտասարդական թիմի 19-ամյա կիսապաշտպան Դանիել Գերինին։

Նշվում է, որ մեքենան, որով երթևեկել է Գերինին, եղել է իրեն հասակակից ևս երկու հոգի։ Երկուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։

«Smart» մակնիշի ավտոմեքենան, որով ընթանալիս է եղել ֆուտբոլիստը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել է «Mercedes»-ին, որի ղեկին 68-ամյա տղամարդ է եղել։ «Mercedes»-ի վարորդը շոկային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ավտովթարը տեղի է ունեցել մարտի 24-ին Հռոմում տեղի ժամանակով 20:00-ին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ողբերգության պատճառները պարզելու համար։

Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ