fbpx
Հասարակություն

Լադան բախվել է թիվ 58 և 41 համարի երթուղիների ավտոբուսներին․ ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայում

Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ “Lada 21010” մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող “Bogdan” և թիվ 41 երթուղին սպասարկող “Higer” մակնիշների ավտոբուսներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ