Lamborghini Lanzador առաջին էլեկտրական քրոսովերը գաղտնազերծվել է։ Անակնկալ չկար. մոդելի պաշտոնական լուսանկարները համացանցում են հայտնվել պրեմիերայից մի քանի ժամ առաջ, դրանք հրապարակում է 91mobiles-ը։ Lanzador-ի լիարժեք դեբյուտը տեղի կունենա այս ուրբաթ՝ օգոստոսի 18-ին Կալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքում գտնվող Car Week-ի շրջանակներում, սակայն առայժմ կարող եք պատկերացում կազմել, թե ինչպես է ստացվել իտալական ապրանքանիշի առաջին էլեկտրական սուպերքրոսովերը: .
