fbpx
Հասարակություն

Օձուն-Թումանյան ճանապարհը շարունակվում է փակ մնալ․ Լարսը բաց է մասնակիորեն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է, որ հուլիսի 14-20-ը ժամը 09։00-19։00-ն արհեստական պայթեցման աշխատանքների նպատակով Օձուն-Թումանյան ճանապարհահատվածի 11-րդ կմ-ը փակ է լինելու։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ