fbpx
Հասարակություն

Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Մայիսի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը շարունակում է ժամանակավորապես փակ լինել:

Նախարարությունից նշում են, որ ձյուն է տեղում Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ