fbpx
Հասարակություն

Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Մայիսի 16-ի ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

ԱԻՆ-ից նշում են, որ Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ