Փարաքարում լարված իրավիճակ է․ բնակիչները փակել են օդանավակայան տանող ճանապարհը-Azat TV
Հասարակություն
13:46 23/12/2021

Փարաքարում լարված իրավիճակ է․ բնակիչները փակել են օդանավակայան տանող ճանապարհը

Փարաքար համայնքում լարված իրավիճակ է։ Այսօր համայնքապետի երդմնակալության արարողության օրն է, բայց խնդիրն այն է որ այս համայնքում միանգամից թեկնածու՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանն ու «Դավիթ Մինասյան» դաշինքից Դավիթ Մինասյանն իրենց համարում են համայնքապետ։

Այս գործընթացում առկա է դատական վեճ և այդ պատճառով ոստիկանությունը չի թույլատրել Գրիգորյանին մուտք գործել համայնքապետարանի շենք։ Արդյունքում՝ նա երդմնակալությունը կատարել է դրսում՝ Մշակույթի տան դիմաց։

Այս գործընթացի արդյունքում Փարաքարի մի շարք բնակիչներին փակեցին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ