«Բարսելոնա»-ի պաշրոնակայն կայքը հաղորդում է, որ կատալոնական ակումբը ձեռք է բերել «Լաս Պալմաս»-ի կիսապաշտպան Պեդրիի տրանսֆերային իրավունքները:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, 16-ամյա ֆուտոլիստի՝ Կատալոնիա տեղափոխությունը կկայանա 2020 թվականի հուլիսի 1-ին: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով:
Գործարքի արժեքը կազմել է 5 մլն եվրո՝ առանց հնարավոր բոնուսների: Նշվում է, որ եթե երիտասարդ իսպանացու տրանսֆերը վերավաճառվի, «Լաս Պալմաս»-ը կստանա գումարի 15%-ը:
Իսպանական Սեգունդայի նախորդ մրցաշրջանում Պեդրին մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
