fbpx
Մշակույթ

Լատվիայում լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր Facebook-յան էջում գրել է․

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Լատվիայում վերջապես տպվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն։ Թարգմանիչն է լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան, նկարիչն է տաղանդավոր Նաիրա Մուրադյանը, հրատարակիչը Յանիս Ռոուզե հրատարակչությունը։ Ծրագիրն իրականացվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով և աջակցությամբ՝ ի նշանավորումն մեծանուն հայ գրողի 150-ամյակի։

Շնորհակալ ենք Վլադիմիր Մխիթարյանին աջակցության համար։ Շնորհակալ ենք ծրագրում ներգրավված բոլոր գործընկերներին։

Շուտով կկազմակերպենք գրքի շնորհանդեսը»։

https://www.facebook.com/photo.php?fbid=10157575196353609&set=a.10151853472428609&type=3&__xts__%5B0%5D=68.ARBhNzkB0GuLaRPjdnomyxC1zccJQlpo0vNPHGyuVgO8SKG0p4-UoAeC2hwmLEjih0jF1gdgCuehMV2z_nj1vuGuVBVuCZev31hSe4RBZYLqNJDVaoIbP8tQiOFA78bSr0skLWcFSm9BMjK_yHbCd4XBRvwktbRYtjFr86ENG-XQ-43h77fI-j6wCcTdlVk3tqc9kfBJ5IMLrZ5TNw&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ