fbpx
Սպորտ

Լավագույն գերմանացի պաշտպանը հենց մեր թիմում է. Ռումենիգե

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ, այժմ ղեկավարության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն փոքր ինչ հեգնանքով է արտահայտվել պաշտպան Մատս Հումելսի՝ Դորտմունդի «Բորուսիա» վերադարձի վերաբերյալ:

«Ասում են, թե Գերմանիայի լավագույն կենտրոնական պաշտպանն այլևս «Բավարիայում» չի խաղալու: Ինքս կարծում եմ, որ լավագույն գերմանացի պաշտպանը հենց մեր թիմում է: Իմիջայլոց, նա խաղում է նաև հավաքականում»,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում AP-ն:

Ըստ ամենայնի, Ռումենիգեն նկատի ունի Նիկլաս Զյուլեին:

Նշենք, որ Հումելսը 2019 թվականի մարտից չի հրավիրվել Բունդեսթիմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ