fbpx
Սպորտ

Մագուայերն Անգլիայի հավաքականի լավագույն խաղացողն է. Մերսոն

Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող Փոլ Մերսոնը Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրին ճանաչել է աշխարհի առաջնությունում՝ Անգլիայի ազգային հավաքականի լավագույն խաղացող։

«Կատարում շատ խաղացողներ փայլեցին՝ Ջուդ Բելինգհեմից մինչև Բուկայո Սակա: Մարդիկ գուցե համաձայն չլինեն սրա հետ, բայց ինձ համար Անգլիայի հավաքականի աչքի ընկնող խաղացողը Հարի Մագուայրն էր: Մի մարդու համար, ով քիչ էր խաղում և մրցաշարի մեկնարկից առաջ հսկայական ճնշման տակ էր, նա հիանալի հանդես եկավ: Նա մեծ ճնշման տակ էր, բայց ես չեմ կարող հիշել, որ նա ինչ-որ պահի հիասթափեցնի Անգլիային: Մարդիկ մատնացույց կանեն Օլիվյե Ժիրուի հաղթական գոլը Ֆրանսիայի դեմ խաղում, բայց Անտուան ​​Գրիզմանի փոխանցումն այնքան լավ էր, որ աշխարհում ոչ ոք ոչինչ չէր կարող անել դրա դեմ»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Անգլիան ԱԱ-ի 1/4 եզրափակչի խաղում պարտվեց Ֆրանսիային (1:2): Կիսաեզրափակիչում Ֆրանսիան կհանդիպի Մարոկկոյի հետ։ Հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ