Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ալիևը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իր գործընկեր Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր ունի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության պատրաստման գործում:
Հայտնենք, որ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ Լավրովի գլխավորությամբ, շաբաթ օրը ժամանել է Բաքու:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստիից»:
