fbpx
Քաղաքականություն

Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ծավալվող իրավիճակը կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին ս.թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ընդունած հայտարարությունից հետո»,- նշված է հաղորդագրությունում։

ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական համակարգման հարցերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ