fbpx
Քաղաքականություն

Կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցերը շատ կարևոր ու վճռորոշ են. Լավրով

Կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցերը շատ կարևոր ու վճռորոշ են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Բաքվի և Երևանի գործընկերների հետ նախագահ Պուտինի հեռախոսազրույցների ընթացքում, որոնք նախորդել էին երեք նախարարների մոսկովյան այցին, նաև վերիֆիկացիայի հարցին է անդրադարձ եղել: Այն, թե ինչպես է ապահովվելու սպասվող կրակի դադարեցման վերահսկողությունը: Եվ, ինչպես գիտեք, հոկտեմբերի 10-ի գիշերն այստեղ արված մեր համատեղ հայտարարության մեջ հատուկ ասվել է, որ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման մեխանիզմների մշակման հարցերը հավելյալ կմշակվեն:

Բնականաբար, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջը իրավիճակի սուր բնույթը, հաշվի առնելով ռազմագերիների խնդրի սրությունը, իհարկե, դիերի վերադարձը հարազատներին, մտերիմներին, չի կարելի ձգձգել վերիֆիկացիոն նման մեխանիզմների մշակումը: Այդ ուղղությամբ աշխատանքը հիմա ընթանում է, Ռուսաստանի Դաշնությունը մասնակցում է դրան, համանախագահները ևս ազդեցություն են ունենում: Իսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որի հետ ևս շփման մեջ ենք, պատրաստ է միանալ, երբ ցամաքում իրավիճակը լինի կայուն»,- նշել է Սերգեյ Լավրովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ