Քաղաքականություն

Լավրովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմագերիների փոխանակման խնդրին

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմինների փոխանակման հարցում պաշտոնական Մոսկվան միտումնավոր հետաձգումներ չի տեսնում։

«Դժվար է խոսել այս գործընթացում ինչ-որ միտումնավոր հետաձգելու քայլերի մասին: Մենք դա չենք տեսնում, բայց փաստ է, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք այժմ, հուսով եմ, ավելի արագ կլուծվեն»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների առցանց հանդիպման արդյունքների մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հուսանք, որ միջազգային կառույցի (ԿԽՄԿ) մասնագետների ներգրավմամբ ամեն ինչ ավելի արագ կընթանա: Մեր խաղաղապահները, հնարավորության սահմաններում, իհարկե, կօգնեն»,- հավելել է Լավրովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ