fbpx
Աշխարհ

Լավրովը խոսել է ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։

Լրագրողը Լավրովին հարցրել է թուրք գործընկերների գործունեության մասին։

Լավրովը պատասխանել է, որ մի շարք միջազգային հարցերի շուրջ Մոսկվան և Անկարան լուրջ տարաձայնություններ ունեն, սակայն դա չի խանգարում կողմերին քաղաքական երկխոսություն պահպանել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը։

Լավրովը հավելել է, որ չնայած նրան, որ ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրել Թուրքիայի վրա, միևնույն է Թուրքիան ձեռք է բերել ռուսական ռազմական տեխնիկա։

Լավրովը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հունվարի 30-ից գործում է թուրք գործընկերների հետ համատեղ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնը։ Այդ կենտրոնը զբաղվում է հնարավոր խախտումների մոնիթորինգով՝ բացառապես վիզուալ դիտման մեթոդներով»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ չնվազեցնելով առկա տարաձայնությունները՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը հետագայում էլ կառաջնորդվի ընդհանուր շահերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ