fbpx
Քաղաքականություն
10:48 12/11/2019

Լավրովի այցը Երևան արդյունավետ էր․ Զոհրաբ Մնացականյան

Ուրախ եմ արձանագրել, որ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի այցը Երևան արդյունավետ էր: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, տեղի են ունեցել մանրամասն քննարկումներ, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

«Շարունակում ենք դինամիկ աշխատել մեր երկրների միջև համագործակությունը և փոխգործակցությունը ամրապնդելու գործում: Մեր բարեկամության հիմքերը շատ ամուր են»,-հավելել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ